Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Առողջության մասին մտածենք դեռ չհիվանդացած

Առողջության մասին մտածենք դեռ չհիվանդացած

Երեկ՝ Առողջապահության համաշխարհային օրը, «Դե ֆակտո» ակումբում լրագրողներին հյուրընկալել էր ՀՀ ԱՆ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն, ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհրդի անդամ Էմիլ Գաբրիելյանը։

 

Եվ քանի որ օրը նաեւ այլ խորհուրդ ուներ, մայրերին ու կանանց շնորհավորելով՝ ակադեմիկոսը նախ բոլորին առողջություն մաղթեց, ապա գիտականորեն ներկայացրեց, որ կանայք ամենեւին էլ թույլ սեռ չեն։ Հետազոտություններն են ապացուցել, որ կյանքն առավել մեծ ծանրաբեռնվածություն է դրել կանանց ուսերին, կանայք հասարակության լավագույն մասն են՝ ապահովելով վերարտադրությունն ու ապագա սերնդի դաստիարակությունը։

 

Էմիլ Գաբրիելյանը փաստեց, որ զարգացող քաղաքակրթությունը դեռեւս մարդկանց չի դրդում առողջության, դրա պահպանության մասին մտածել, քանի դեռ այն չեն կորցրել։ Ցավոք, որպես կանոն, շատերն առողջության մասին սկսում են մտածել, երբ այն կորցնում են։

 

«Առողջությունն է առաջնայինը։ Պետությունների գերխնդիրը պիտի լինի առողջ հասարակություն, առողջ մարդիկ ունենալը։ Դրանով դեղերի կիրառումն էլ նվազագույնի կհասցվի։ Դեղերն ածանցյալ են, այն գործիքներն են, որոնց օգնությամբ բժիշկները բուժում են»,–ասաց Է. Գաբրիելյանը։ Նա ներկայացրեց, որ Հայաստանի շուկայում այսօր գերակշռում են այն դեղերը, որոնք, իրոք, անհրաժեշտ են։ Դրանց գրանցման եւ ներկրման ողջ գործընթացը կանոնակարգվում եւ վերահսկվում է այդ նպատակի համար ստեղծված հատուկ կազմակերպության՝ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» կողմից։

 

Համագործակցելով մաքսային ծառայությունների հետ՝ իրենք ձգտում են առավելագույնի հասցնել հայաստանյան դեղաշուկա մտնող դեղորայքի որակի ապահովումը։

 

«...Գրանցված դեղը ներկրելիս դիմում են առողջապահության նախարարությանը։ Իսկ հանձնարարականը տրվում է դեղգործակալությանը։ Մասնագետներն ընտրական կարգով վերցված դեղանմուշների մի շարք փորձաքննություն են իրականացնում՝ պարզելու, թե այն համապատասխանո՞ւմ է գրանցված նմուշի չափորոշիչներին»։

 

Էմիլ Գաբրիելյանը շեշտեց, որ դեղը զուտ պայմանականորեն է ապրանք։ Այն առաջին հերթին հիվանդությունների դեմ պայքարի միջոց է։

Դեղերը երբեմն օգտագործվում են նաեւ չարանենգ նպատակներով։ Ժամանակակից աշխարհում առավել վտանգավոր է դարձել դեղային տեռորը։ Հետեւաբար, ակադեմիկոսի կարծիքով, դեղերի անվտանգության եւ արդյունավետության առումով սա մասնագիտական մշտադիտարկման ոլորտ պիտի լինի։ ...Եթե իմանան, որ երկու օրից գալու են իրենց դեղատունն ստուգելու, չգրանցված, զարտուղի ճանապարհներով հանրապետություն մտած դեղերը, ինչ խոսք, կթաքցնեն։ Իսկ ո՞ւմ հայտնի չէ, որ մեր շուկա դեղեր են ներթափանցում նաեւ մաքսային զննումը շրջանցող, զարտուղի ճանապարհներով։ Իսկ եթե մշտական հսկողություն լինի, ապա, իրենց վարկի մասին հոգալու դեպքում, դեղատները նման քայլի չեն գնա։ Իսկ դեղաշուկայի նկատմամբ վերահսկողությունը դրված չէ դեղերի փորձագիտական կենտրոնի վրա։ Այստեղ արդեն պատասխանատուն ՀՀ առողջապահության նախարությունն է։ «Երկրում առկա դեղերի ցանկն ինչ–որ չափով ժողովրդի հիվանդացության հայելին է։ Ռուսաստանի դեղատներում դժվար թե կոլխիցին գտնվի։ Այդ դեղամիջողը կհանդիպի Հայաստանում եւ այն երկրներում, ուր տարածված է պարբերական հիվանդությունը։ Հայաստանում փորձաքննություն անցած եւ գրանցված է մոտ 3700 անուն դեղ, որոնց 5—7%–ն են կազմում տեղական արտադրության դեղերը։ Ստեղծման ժամանակից ի վեր՝ 1992–ից, մեր քաղաքականությունն է եղել շուկան ապահովել առաջնակարգ, մեծ փորձ ունեցող ֆիրմաների դեղերով։ Որովհետեւ նրանք բազմիցս ստուգված են եւ անվտանգության, արդյունավետության ու որակի տեսակետից մեծ հավատ են ներշնչում։ Այսօր մեր կառույցը համագործակցում է նման 300 ֆիրմաների հետ։ Հիմնականում նրանց դեղերն են շրջանառվում մեր շուկայում։ Անցած տարվա տվյալներով, առաջին 10 տեղերում աշխարհի ամենահանրահայտ դեղ արտադրող ֆիրմաներն են։ Հիմա որակյալ, արդյունավետ եւ անվտանգ դեղերի ճանապարհը շատ կարճ է դեպի Հայաստան։ Հաշվի առնելով հիվանդացություններն ու պահանջարկը՝ երբեմն մենք ենք հուշում արդեն փորձարկված, քննություն բռնած նման դեղերը ներկրել Հայաստան։ Այսօր մեր բժիշկները հիմնականում բուժում են այն դեղերով, որոնցով բուժում են Եվրոպայում, ԱՄՆ–ում։ 2009–ին Հայաստանում դեղերի շրջանառությունը հասել է 70 մլն դոլարի՝ նախորդ տարվա 50–ի փոխարեն»։ Էմիլ Գաբրիելյանը նաեւ ներկայացրեց, որ 1980–ից Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակվել է հիմնական դեղերի հայեցակարգը. 270–300 անուն դեղերով հնարավոր է ապահովել հիվանդությունների մոտ 95—96%–ի բուժումը։ Հայեցակարգն օգնում է առողջապահության համակարգն ու շուկան ապահովել ստուգված, ամենաարդյունավետ, ամենաանվտանգ եւ տնտեսապես մատչելի դեղերով։ Բանախոսը նաեւ շեշտեց, որ կեղծ դեղերի խնդիրն այսօր խիստ տագնապալից է դարձել եւ առկա է ողջ աշխարհում։ Դա է պատճառը, որ շուտով Շվեյցարիայի Բազել քաղաքում կայանալիք կոնֆերանսում Եվրախորհրդի կողմից կընդունվի դեղերի կեղծման եւ նմանատիպ հանցանքների վերաբերյալ համաձայնագիր (կոնվենցիա)։ Դրանում առաջին հերթին կընդգրկվեն Եվրամիության երկրները։ Հաշվարկվում է, որ Հայաստանի շուկայում կեղծված դեղերը կազմում են 10—12%, որը մոտ է Եվրոպայի միջին ցուցանիշին։ Սակայն բանախոսը վստահ է, որ մշտադիտարկման պայմաններում առավել իրական եւ բարձր տվյալներ կունենանք։ Պարզվում է, որ այսօր նույնիսկ դեղերի կեղծման գործում են պրոֆեսիոնալիզմ հանդես բերում։ Թույլ զարգացած երկրներում ի հայտ են գալիս կեղծ հակաբիոտիկներ, զարգացած երկրներում՝ հորմոնալ պրեպարատներ եւ այլն։ Իսկ ընդհանուր առմամբ՝ կեղծվում են մեծ սպառում ունեցող դեղերը։ Հայաստանը թե՛ հիվանդացության, թե՛ դեղօգտագործման առումով մոտենում է Եվրոպային։ Երկրում դեղաշուկայի կանոնակարգման եւ դեղերի շրջանառության նկատմամբ պատշաճ վերահսկման, դրանց անվտանգ եւ արդյունավետ կիրառման ապահովման գործում Էմիլ Գաբրիելյանը կարեւորեց «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը։ Նա հույս հայտնեց, որ դրանում կամրագրվեն անհրաժեշտ բոլոր այն սկզբունքները, որոնց ներդրման անհրաժեշտությունը կասկած չի հարուցում։ Դրանց թվում՝ նաեւ դեղերի գների կանոնակարգման սկզբունքը։ «Ես համոզված եմ, որ 2000 թվականից ի վեր մեծ փորձություններ անցած այս օրենքի ընդունումից հետո բոլորիս հուզող այս եւ այլ խնդիրներ իրենց պատշաճ լուծումը կստանան։ Այդ նպատակով մենք ձգտել ենք դրանում արտահայտել քաղաքակիրթ աշխարհում գործող հիմնադրույթները»,–ասաց Է. Գաբրիելյանը։ Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ

Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դադարեցվել է դեղի շրջանառություն
ՀՀ ԱՆ. Դադարեցվել է դեղի շրջանառություն

Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել  «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ,  50մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում...

ՀՀ ԱՆ. Կելֆեր դեղի խմբաքանակն արդեն Հայաստանում է
ՀՀ ԱՆ. Կելֆեր դեղի խմբաքանակն արդեն Հայաստանում է

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին...

ՀՀ ԱՆ. Փոփոխություն` անձնական օգտագործման դեղերի ներմուծման դեպքում
ՀՀ ԱՆ. Փոփոխություն` անձնական օգտագործման դեղերի ներմուծման դեպքում

Այսօր կառավարությունն ընդունել է 28.02.2019 թվականի թիվ 202-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշումը, ըստ որի` անձնական օգտագործման դեղերի քիչ քանակության ներմուծման դեպքում անհրաժեշտ չի լինի առողջապահության...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոփոխություններ` դեղեր դուրս գրելու կարգում
ՀՀ ԱՆ. Փոփոխություններ` դեղեր դուրս գրելու կարգում

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կասեցվել են դեղերի գրանցումը
ՀՀ ԱՆ. Կասեցվել են դեղերի գրանցումը

Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է...

ՀՀ ԱՆ. Դադարեցվել է
ՀՀ ԱՆ. Դադարեցվել  է

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան»  դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ...

ՀՀ ԱՆ. Դադարեցվել է
ՀՀ ԱՆ. Դադարեցվել  է

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան»  դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ»...

ՀՀ ԱՆ. Կասեցվել են դեղերի շրջանառություն
ՀՀ ԱՆ. Կասեցվել են դեղերի շրջանառություն

«Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/114407/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` ֆրանսիայի դեղերի կարգավորիչ գործակալության կողմից...

ՀՀ ԱՆ. Դեղերի ոլորտը կարգավորող 8 նախագիծ ընդունվեց
ՀՀ ԱՆ. Դեղերի ոլորտը կարգավորող 8 նախագիծ ընդունվեց

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում ներկայացրել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի նախագծեր, որոնք անհրաժեշտ են օրենքի ամբողջական կիրարկումը և դեղերի...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Դադարեցվել է շրջանառությունը
ՀՀ ԱՆ. Դադարեցվել  է  շրջանառությունը

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել Հայաստանի «ՆՕԿԻ Հ/Ձ ՍՊԸ, Նոր-Խարբերդ, Արարատի մարզ» դեղագործական ընկերության արտադրության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում (20/2x10/)» դեղի...

ԱՆ կողմից դեղերի ձեռքբերումն առավել արդյունավետ պետք է դառնա ՄԱԶԾ հետ գործակցությամբ
ԱՆ կողմից դեղերի ձեռքբերումն առավել արդյունավետ պետք է դառնա ՄԱԶԾ հետ գործակցությամբ

Առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով դեղերի ձեռքբերման գործընթացն առավել դյուրին, թափանցիկ ու շահավետ կազմակերպելու հարցեր են քննարկվել նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Դեղերը դեղատոմսով բաց թողնելու կարգի շուրջ քննարկումները շարունակվում են
ՀՀ ԱՆ. Դեղերը դեղատոմսով բաց թողնելու կարգի շուրջ քննարկումները շարունակվում են

Դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգի կիրարկմանն առնչվող հարցերը շարունակում են մնալ հանրային քննարկումների օրակարգում: Փոփոխությունը սահուն կազմակերպելու նպատակով առողջապահության...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. ՀՀ-ում դադարեցվել է մի շարք դեղերի շրջանառությունը
ՀՀ ԱՆ. ՀՀ-ում դադարեցվել է մի շարք դեղերի շրջանառությունը

ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով դադարեցվել  է...

ՀՀ ԱՆ. Դեղատոմսով դեղերի դուրս գրումը` քննարկման թեմա
ՀՀ ԱՆ. Դեղատոմսով դեղերի դուրս գրումը` քննարկման թեմա

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ քննարկվել են դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգի կիրարկմանն առնչվող հարցեր:  Քննարկմանը մասնակցող Երեւանի քաղաքապետարանի, երեւանյան...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Դեղարտադրողները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու առաջարկները
ՀՀ ԱՆ. Դեղարտադրողները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու առաջարկները

Ավելի քան 1 տասնյակ տեղական դեղարտադրողներ առողջապահության նախարարությունում կազմակերպված հանդիպման ժամանակ ներկայացրել են ոլորտին առնչվող իրենց դիտարկումները, մտահոգություններն ու առաջարկները: Մի շարք տնտեսվարողներ անդրադարձել են...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ